-
19.06.2014|
16:17
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպել է «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին։ Ցուցահանդեսում ներկայացված է ավագ դպրոցների 30 սաների 40 աշխատանք:
-
19.06.2014|
11:52
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Նա կարևորել է ապրանքաշրջանառության աճը:
-
19.06.2014|
11:50
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նախագահը նշել էր, թե ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների առաջարկած սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ այլ, նշեց.
-
19.06.2014|
11:45
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել են հնարավոր հրադադարի մասին Արևելյան ՈՒկրաինայում, որտեղ շարունակվում են բախումները ուկրաինական զինված ուժերի և ռուսամետ անջատականների միջև։
-
18.06.2014|
18:51
Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկն ու ավարտը բավականին ուշագրավ էին: Առավել ուշագրավ էր վերջինը: Նիստի ավարտին դեռ կես ժամ կար, սակայն հարցը զեկուցող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը դահլիճում չէր:
-
18.06.2014|
18:48
Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
-
18.06.2014|
15:28
Երեկ Բեռլինում կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։
-
18.06.2014|
12:09
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ին, Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կլինի վաղը, ժամը 14.00-ին, նույն եկեղեցուց:
-
18.06.2014|
12:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Հունիսի 18-ին Թբիլիսիի նախագահական պալատում տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպում, որից հետո Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
-
18.06.2014|
11:57
Կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: